Նորագավիթի 1-ին փողոց-Արտաշատի խճուղի խաչմերուկում նախատեսվում է էստակադայի կառուցումը:
Շինարարության մրցույթը հայտարարվել է, բացումը նախատեսվում է մարտի 30-ին։ Հաշվի առնելով խաչմերուկում տրանսպորտային հոսքի խտությունը՝ նախագծի իրագործումը հնարավորություն կտա առանձնացնել տրանսպորտային հոսքը տարբեր մակարդակներով, ինչի շնորհիվ կնվազեն խցանումները, ճանապարհատրանսպորտային պատահարները, կապահովվի անվտանգ երթևեկություն, ինչպես նաև հետիոտնի անվտանգ տեղաշարժը:
