2 մարտի 2026 – 12:48 AMT
PanARMENIAN.Net – Տոմսային համակարգում վավերացումները նվազել են մոտ 6%-ով, ասել է «Քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սարգիս Մանուկյանը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
«Ընդամենը վավերացումները 2,289,604 է, ունենք նվազում 162,744-ով, կամ մոտ 6 %-ով»,-հավելել է նա, հայտնում է Panorama.am-ը:
Ավտոբուսներում վավերացումները կազմել են 1,707,048 հատ։
«Տոմսային համակարգում արձանագրված վավերացումները տրոլեյբուսում կազմել են 79,801, մետրոպոլիտենում` 502,755»,-ասել է Մանուկյանը: