Սահմանադրությունից հռչակագիրը հանելու հետ կապված դեռ որոշում չկա. Գալյան

Սահմանադրությունից հռչակագիրը հանելու հետ կապված դեռ որոշում չկա. Գալյան

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ Սահմանադրության տեքստի նախագիծը մարտին կհրապարակվի։

«Տեքստը գրեթե պատրաստ է։ Տեքստը հրապարակվելու է այն ցանկությամբ, որ կարծիքներ լինեն փոփոխության համար։ Այսինքն, բաց ենք լինելու յուրաքանչյուր առաջարկի առաջ»,-ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ դեռ չի քննարկվել և պատրաստ չէ նախաբանը, առաջին գլուխը. «2-րդ և 3-րդ գլուխները միավորել ենք՝ դարձնելով մեկ գլուխ, որը նշանակում է, որ պետության պոզիտիվ պարտականությունը  պաշտպանելն է քաղաքացիների իրավունքները. Պետությունը ավելի մեծ բեռ է պատրաստ վերցնել»,-ասել է Սրբուհի Գալյանը։

Նախարարը հավելել է, որ սահմանադրությունից հռչակագիրը հանելու հետ կապված դեռ որոշում չկա։ 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment