«Հեզբոլլահի» քաղաքական թևի առաջնորդ Մոհամմեդ Ռաադը սպանվել է Լիբանանի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածի արդյունքում, հաղորդում են «Ալ-Արաբիա»-ն և «Ալ-Հադաթ»-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ռաադը Լիբանանի Ազգային ժողովում (խորհրդարան) «Դիմադրությանը հավատարմություն» դաշինքի առաջնորդն էր։
Հաղորդվել է Բեյրութի հարավային արվարձաններին հասցված հարվածների հետևանքով առնվազն տասը մարդու մահվան մասին։
Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը ավելի վաղ հաղորդել էր, որ Իսրայելի պաշտպանության բանակը սկսել է հարվածել «Հեզբոլլահի» թիրախներին ամբողջ Լիբանանում։
