ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ողբերգական ավտովթար․ ի՞նչ է կատարվում Մաստարայի տարածքում․ կա զոհ

Այսօր՝ մարտի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 06:50-ին «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Երևան Մ1 ավտոճանապարհի 99 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, Մաստարա բնակավայրի վարչական տարածքում բախվել է երկաթե արգելապատնեշներին ու գլխիվայր հայտնվել դաշտում։

Shamshyan.com-ն  էլ հայտնում է, որ  վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3-ը տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն, որոնցից 2-ը՝ Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ։

Leave a Comment