Իրանի շուրջ ծավալված իրադարձությունների ֆոնին ԱՄԷ-ից և Իսրայելից դեպի Երևան 8 չվերթ է չեղարկվել

ԱՄԷ-ից և Իսրայելից դեպի Երևան 8 չվերթ է չեղարկվել

Իրանի շուրջ ծավալված իրադարձությունների ֆոնին ԱՄԷ-ից և Իսրայելից դեպի Երևան 8 չվերթ է չեղարկվել


ԵՐԵՎԱՆ, 2 մարտի․/Նովոստի-Արմենիա/․ ԱՄԷ-ից և Իսրայելից դեպի Երևան 8 չվերթ է չեղարկվել, որոնք պլանավորված էին մարտի 2-ին։


Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։


Մասնավորապես չեղարկվել են 3 չվերթ Դուբայից (FlyDubai և Emirates), 2 չվերթ Շարժայից (AirArabia) և 1 չվերթ Աբու Դաբիից (AirArabia)։


Եվ մեկական չվերթ չեղարկվել են Թել Ավիվից (FlyOne) և Թեհրանից։


Իսրայելը փետրվարի 28-ին «կանխարգելիչ» հարված է հասցրել Իրանին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ամերիկյան ԶՈՒ-ի կողմից Իրանում լայնածավալ մարտական գործողությունների մեկնարկի մասին՝ նպատակ ունենալով «պաշտպանել ամերիկացի ժողովրդին՝ վերացնելով իրանական վարչակարգից բխող անմիջական սպառնալիքները»:


Նա հայտնել է Իրանի հրթիռային արդյունաբերությունն ու ռազմածովային նավատորմը ոչնչացնելու, ինչպես նաև Թեհրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը բացառելու ծրագրերի մասին: Ավելի ուշ իսրայելական աղբյուրները հայտնել են, որ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան բազաների ուղղությամբ:


Leave a Comment