Նավթի գները բարձրացել են, բաժնետոմսերի արժեքը՝ նվազել

Նավթի գները բարձրացել են, բաժնետոմսերի արժեքը՝ նվազել

Մերձավոր Արևելքում շարունակվող ռազմական հակամարտության ֆոնին նավթի գները երկուշաբթի կտրուկ բարձրացել են, իսկ բաժնետոմսերի արժեքը՝ նվազել։ Ներդրողները շտապել են դեպի համեմատաբար անվտանգ ակտիվներ՝ դոլար և ոսկի։

Brent տեսակի նավթի գինը բարձրացել է 4,5%-ով՝ հասնելով 76,07 դոլարի մեկ բարելի համար (մի պահ գինը հասել է 82 դոլարի), իսկ ԱՄՆ-ի WTI նավթը թանկացել է 3,9%-ով՝ դառնալով 69,59 դոլար մեկ բարելը։ Ոսկու գինը աճել է 1,0%-ով՝ հասնելով 5327 դոլարի մեկ ունցիայի համար։

Բոլոր հայացքները ուղղված են Հորմուզի նեղուցին, որտեղով անցնում է աշխարհի ծովային նավթային առևտրի մոտ 20%-ը և հեղուկ բնական գազի 20%-ը։ Նեղուցը դեռ չի փակվել, սակայն ծովային հետագծման կայքերը ցույց են տալիս, որ տանկերները կուտակվում են նեղուցի երկու կողմերում՝ հարձակման վախի կամ ապահովագրության բացակայության պատճառով։

Ասիական ֆոնդային շուկաները երկուշաբթի առավոտյան առևտուրը սկսել են անկմամբ։Առաջին րոպեներին Հոնկոնգի Hang Seng Index-ը նվազել է շուրջ 2 տոկոսով, իսկ Ճապոնիայի Nikkei 225-ը՝ մոտ 1,5 տոկոսով։

Միացյալ Նահանգներում նախաշուկայական առևտրի ընթացքում ֆյուչերսները ևս զգալի անկում են արձանագրել՝ ազդարարելով Ուոլ Սթրիթում հնարավոր անկայուն առևտրային օր։

Մասնավորապես, S&P 500 ինդեքսի ֆյուչերսները և տեխնոլոգիական հատվածին ուղղված Nasdaq Composite-ի ֆյուչերսները նվազել են մոտ 0,7 տոկոսով։

Leave a Comment