Երևանում ներդրվել է ուղևորների տեղեկատվական նոր համակարգ, որը թույլ է տալիս տեսնել, թե ավտոբուսը քանի րոպեից կհասնի կանգառ։
Ավելի քան 800 ավտոբուս համալրվել է GPS սարքավորումներով․ ամեն վայրկյան դրանց տեղադրության տվյալները փոխանցվում են կենտրոնական համակարգ, որտեղ արհեստական բանականության գործիքներով հաշվարկվում է ժամանման կանխատեսվող ժամանակը՝ հաշվի առնելով նաև խցանումները։
Տեղեկատվությունը հասանելի է բջջային հավելվածներում, ինչպես նաև՝ 42 «խելացի» կանգառներում տեղադրված էլեկտրոնային տախտակների վրա։ Դրանք հատկապես օգտակար են այն քաղաքացիների համար, ովքեր ինտերնետ կամ սմարթֆոն չունեն։
Նախագիծն իրականացվել է առանց բյուջետային ծախսի՝ մասնավոր ներդրումներով։
Երևանի «խելացի» կանգառները ևս մեկ քայլ են դեպի ժամանակակից և կանխատեսելի հասարակական տրանսպորտ։
Մանրամասները՝ տեսանյութում։
