Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին տարածաշրջանի երկրներին ուղղված հայտարարությամբ ընդգծել է, որ Թեհրանը չի ձգտում հարձակվել հարևան պետությունների վրա։
Նրա խոսքով՝ եթե տվյալ երկրների տարածքում տեղակայված ռազմական բազաներն օգտագործվում են Իրանի դեմ, և եթե Միացյալ Նահանգները տարածաշրջանում գործողություններ է իրականացնում՝ հենվելով այդ ուժերի վրա, Իրանը կհարվածի այդ բազաներին։
Լարիջանիի պնդմամբ՝ նման բազաները չեն համարվում տվյալ երկրների տարածքի մաս, այլ դիտարկվում են որպես ամերիկյան տարածք։
