Aurora News | Լուրերը մեկ տողով. Հորմուզը փակ է, հարյուրավոր զոհեր և բալիստիկ հարվածներ․ պատերազմը դուրս է գալիս վերահսկողությունից

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային:

Իջևանում վարչապետի այցի ընթացքում վիճաբանություն է եղել քաղաքացու հետ մանկապարտեզի տնօրենի նշանակման հարցով: Վարչապետն արգելել է միջնորդությամբ նշանակումը։

•Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն ու բուք, ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով։

•Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով առևտրի դադարեցման և ամերիկյան նավերի անցման արգելքի մասին։

•Պարսից ծոցում առնվազն 150 տանկեր խարսխվել է Հորմուզի նեղուցից դուրս՝ լարվածության պատճառով։

•Իսրայելի ռազմաօդային ուժերը Թավրիզի օդանավակայանում խոցել են երկու իրանական կործանիչ։

•Դամասկոսում լսվել են հզոր պայթյուններ, ենթադրաբար՝ ՀՕՊ-ը որսացել է հրթիռներ։

•Իրանական բալիստիկ հրթիռի հարվածից Բեյթ Շեմեշում մոտ 20 մարդ է վիրավորվել, կան ծանր վիճակում գտնվողներ։

•Իրանի ԱԳՆ-ի տվյալներով՝ Մինաբում հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 140 երեխա:

•Թել Ավիվում վնասվել են տասնյակ տներ։

Leave a Comment