ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Տեմպե քաղաքում անցկացված RAF 06 մրցաշարում Ռուսաստանաբնակ հայազգի մարտիկ Արման Ծառուկյանն և ամերիկացի բլոգեր, ըմբիշ Ջորջիո Պուլասի գոտեմարտը վերածվել է ծեծկռտուքի, տեղեկանում ենք Championship Rounds-ից։
Տեսանյութում երևում է, որ Ծառուկյանը խաղից հետո հարվածում է մրցակցին, ինչին էլ հաջորդում է ծեծկռտուքը։ Միևնույն ժամանակ հայտնի չէ, թե ինչու է հայ մարզիկը հարվածել մրցակցին։
RAF 06-ը փոքր ֆորմատի մարտարվեստային միջոցառում է, որը կազմակերպվում է private promotion ձևաչափով և չի դասվում խոշոր միջազգային լիգաների շարքին։
