Aurora News | Լուրերը մեկ տողով. Իրանից վրեժի խոստումներ և հրթիռային պատասխան, նավթի շուկաները ցնցման մեջ

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային:

• Հազարավոր մարդիկ հավաքվել են Սպահանի Նաղշե Ջահան հրապարակում՝ հարգելու ԱՄՆ-Իսրայել հարվածից զոհված այաթոլլա Ալի Խամենեիի հիշատակը, Իրանում հայտարարվել է 40-օրյա սուգ։

• Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը «անցել են կարմիր գիծը» և խոստացել է «կործանարար պատասխան»։

• Իրանում հարձակումների ընթացքում զոհվել են բարձրաստիճան մի շարք զինվորականներ։

• Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Լարիջանին հայտնել է, որ շուտով կձևավորվի ժամանակավոր ղեկավար խորհուրդ և կընտրվի նոր հոգևոր առաջնորդ։

• ԱՄՆ-ում՝ Վաշինգտոնում և Նյու Յորքում, անցկացվում են բողոքի ցույցեր Թրամփի հարվածների դեմ:

• Բաղդադում և Կարաչիում ևս բողոքի ցույցեր են բռնկվել. կան զոհեր։

• Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ, վնասվել է Իսրայելի ՊԲ գլխավոր շտաբի կենտրոնակայանը, երկրում հնչել են տագնապի ազդանշաններ։

• Դուբայում որսված ԱԹՍ-ների բեկորների անկման հետևանքով տուժել է երկու մարդ:

• Իրաքը եռօրյա ազգային սուգ է հայտարարել զոհված այաթոլլա Ալի Խամենեիի հիշատակին: 

• ՄԱԳԱՏԷ-ն վաղն արտահերթ նիստ կանցկացնի:

• Նավթի շուկաներում սպասվում է գների կտրուկ աճ՝ Պարսից ծոցի մատակարարումների խաթարման վտանգի ֆոնին։

Leave a Comment