Aurora News | Լուրերը մեկ տողով. Տարածաշրջանը պատերազմի եզրին․ ջիհադի կոչ. Երևանում հերթական դանակահարությունը

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային:

•ԱԳՆ թեժ գիծը ստացել է չորս տասնյակ զանգ:  Զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան։

•Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը գործարկել է հատուկ թեժ գիծ տարածաշրջանում գտնվող հայերի համար։

•ՌԴ քաղաքացիները կարող են Իրանից դուրս գալ Հայաստանի տարածքով՝ հայտնել է Հայաստանում ՌԴ դեսպանատունը։

•Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը հրավիրել է արտահերթ նիստ։

•Իրանցի շիա բարձրաստիճան հոգևորականը ջիհադ է հայտարարել ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ։

•Եգիպտոսի նախագահը զգուշացրել է, որ տարածաշրջանը կարող է հայտնվել քաոսի մեջ և կոչ արել երկխոսության։

•«Հեզբոլահ»-ը խոստացել է հակահարված տալ ԱՄՆ-ին և Իսրայելին, մինչ Լիբանանի իշխանությունները չեն ցանկանում ներքաշվել պատերազմի մեջ։

•Երևանում դանակահարության հետևանքով 39-ամյա տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։

Leave a Comment