Մարտի 3-ին, 4-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի․/Նովոստի-Արմենիա/․ Երևանում մարտի 1-ի ցերեկը, 2-ին, 4-ի երեկոյան ժամերին, 5-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ․ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, մարտի 3-ին, 4-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում մարտի 1-ի ցերեկը, մարտի 2-ին, 4-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։
Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Ավտոճանապարհների առանձին հատվածներում սպասվում է նաև մերկասառույց։ Մարտի 3-ին, 4-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մարտի 1-ի ցերեկը, 2-3-ին գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով։