Աբու Դաբիի մշակույթի և զբոսաշրջության տնօրինությունը պատրաստ է վճարել այնտեղ գտնվող բոլոր զբոսաշրջիկների հարկադիր երկարաձգված մնալու ծախսերը

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Աբու Դաբիի մշակույթի և զբոսաշրջության տնօրինությունը հայտարարել է, որ պատրաստ են վճարել Աբու Դաբիում գտնվող բոլոր զբոսաշրջիկների հարկադիր երկարաձգված մնալու ծախսերը. հյուրանոցների կողմից կապահովվի անվճար կեցություն և սնունդ։ Այս մասին հայտնում է ԱՄԷ-ում ՀՀ դեսպանատունը։

«Համապատասխան հաշիվ-ապրանքագրերը պետք է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝

[email protected]։

Լրացուցիչ հարցերի համար խնդրում ենք կապվել հետևյալ հեռախոսահամարով՝

+97126576283։

Սա չի տարածվում այն ուղևորների վրա, որոնք ժամանել են Աբու Դաբի, սակայն ունեցել են կեցություն այլ էմիրությունում»,- նշվում է հաղորդագրությունում։

Լուսանկարը՝ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջից



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment