Aurora News | Լուրերը մեկ տողով. Տեղումներ ու փակ ճանապարհներ, ԱՄՆ–Իսրայել–Իրան հրթիռակոծություն

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային:

ԱՄՆ–Իսրայել–Իրան լայնածավալ ռազմական բախում է սկսվել․ հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն առաջնորդը: 

Թեհրանը խոստացել է կոշտ պատասխան, կողմերը միմյանց հրթիռային զանգվածային հարվածներ են հասցրել, կան տասնյակ բարձրաստիճան զոհեր և քաղաքացիական կորուստներ, հայտարարվել է սուգ։

•ԱՄՆ-ը հայտարարել է, որ գործողությունները կշարունակվեն առնվազն մի քանի օր, Իրանը հարվածել է տարածաշրջանում ամերիկյան օբյեկտներին, վնասներ են գրանցվել նաև Դուբայում և Էրբիլում։

•Հայաստանում հիշատակվել են Մարտի 1-ի զոհերը:

•Վարչապետը հրավիրել է Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ՝ Իրանի շուրջ իրավիճակի կապակցությամբ։

•Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտի համար։

•Գարնան առաջին օրերին սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն ու բուք, ջերմաստիճանը կնվազի։

Leave a Comment