Ճառագայթման մակարդակը Մերձավոր Արեւելքում չի փոխվել. Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) ուշադիր հետեւում է իրադարձությունների զարգացմանը Մերձավոր Արեւելքում եւ զսպվածության կոչ է անում՝ խուսափելու համար միջուկային անվտանգության ցանկացած սպառնալիքից տարածաշրջանի բնակչության համար։

«ԱԷՄԳ-ն մշտական կապի մեջ է տարածաշրջանի երկրների հետ, եւ առայժմ ճառագայթային իրադրության որեւէ փոփոխություն տարածաշրջանում չկա»,- նշել են գերատեսչությունում։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԱՄՆ-ը եւ Իսրայելը գրոհել են Իրանի տարածքը, որոնք հանգեցրել են ավերածությունների եւ մարդկանց մահվան։

Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին եւ տարածաշրջանում ԱՄՆ ռազմակայաններին։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment