Խամենեիի նստավայրի դեմ 30 ռումբ է նետվել. The Times of Israel



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Այսօր առավոտյան Իրանին Իսրայելի հասցրած առաջին հարվածներն ուղղված են եղել Իրանի մոտ 30 կարեւոր առաջնորդների եւ զորահրամանատարների դեմ՝ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացրել է The Times of Israel-ը։

Նշվել է, որ Իսրայելը, գործողությունները համաձայնեցնելով ԱՄՆ-ի հետ, մոտ 30 ռումբ է նետել Խամենեիի նստավայրի վրա։ Ընդգծվել է, որ Խամենեին գտնվել է բունկերում, որը կարող էր խոցվել միայն ամերիկյան ռումբերով։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը եւ Իսրայելը առավոտյան գրոհել են Իրանի տարածքը, որոնք հանգեցրել են ավերածությունների եւ մարդկանց մահվան։

Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին եւ տարածաշրջանում ԱՄՆ զինվորականներին։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment