Արաբական Միացյալ Էմիրությունների ամենամեծ քաղաքում՝ Դուբայում Իրանի արձակած հարվածներից հետո պայթյուններ են արձանագրվել, BBC-ին պատմել են ականատեսները:
Ստուգված կադրերում երևում է այն պահը, երբ պայթում է Դուբայի Fairmont հյուրանոցի մուտքը:
Հյուրանոցի դիմացի շենքում նկարահանված կադրերում երևում է հարվածի պահը, որին հաջորդում է պայթյունը:
Քաղաքացին, ով նկարահանում է կատարվածը, ընկնում է հատակին և հեռանում պատշգամբից, երբ ժայթքում է մեծ նարնջագույն հրե գնդակ:
Այլ տեսանյութերում երևում են ծխի մեծ քուլաներ, որոնք բարձրանում են հինգաստղանի հյուրանոցի վրայով:
Պայթյուններ են որոտացել նաև Palm Jumeirah-ի հյուրանոցի դիմաց և այլ հատվածներում: Տուժաների մասին տեղեկություններ չկան:
Այսօր ավելի վաղ Իսրայելն ու ԱՄՆ-ն հարվածներ են հասցրել Իրանին, Թեհրանն արձագանքել է պատասխան գործողություններով ուղղված Իսրայելին և ԱՄՆ ռազմաբազաներին Մերձավոր Արևելքում:
