Կատարը մեկ օրում հարձակման է ենթարկվել ընդհանուր առմամբ 44 բալիստիկ հրթիռի և ութ անօդաչու թռչող սարքի կողմից, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Asharq hեռուստաալիքին։
Fars լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Իսրայելի և ԱՄՆ հարձակումներին ի պատասխան՝ Իրանը հարվածել է Կատարի Ալ Ուդեյդ, Քուվեյթի Ալ Սալեմ, ԱՄԷ Ալ Զաֆրա և ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմի բազային,։
Այսօր ավելի վաղ Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, Թեհրանը պատասխանել է պատասխան գործողություններով։ Associated Press-ի տվյալներով՝ ԱՄՆ-ն մասնակցում է Իրանի դեմ Իսրայելի ռազմական գործողությանը։ Ռազմական գործողությունների հետ կապված ՀՀ-ում չվերթներ են չեղարկվել, ՀՀ ԱԳՆ-ն թեժ գծեր է բացել Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիների համար։
