Aurora News | Մենք չունենք «կարմիր գծեր». Իրանի ԱԳՆ

Երկրի պաշտպանության հարցում մենք «կարմիր գծեր» չունենք։ Այս մասին  հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմաիլ Բաղային։

«Իրանն ամբողջ կարողությամբ պատասխանելու է հակառակորդի հարձակումներին։ Տարածաշրջանի երկրներում ամերիկյան թիրախների դեմ Իրանի հարվածները օրինական են և որևէ կերպ ուղղված չեն այդ երկրների ինքնիշխանության դեմ։

Մեր ինքնապաշտպանության շրջանակում մենք ստիպված ենք հարվածել հակառակորդի ագրեսիայի աղբյուրներին, միևնույն ժամանակ տարածաշրջանի բոլոր երկրների հետ ունենք բարեկամական հարաբերություններ։

ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի ռազմական ագրեսիան բանակցությունների ընթացքում ևս մեկ անգամ ցույց տվեց, որ նրանք չեն հետևում որևէ օրենքի, բացի ջունգլիների օրենքից»,- ասել է Իրանի ԱԳՆ խոսնակը:

Leave a Comment