Չինաստանը մտահոգված է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների կապակցությամբ. հայտնել են Չինաստանի արտաքին գործերի նախարարությունից։
«Չինաստանը խորապես անհանգստացած է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ հարվածներով, անհրաժեշտ է հարգել Իրանի ինքնիշխանությունը, անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը»,- նշել են Չինաստանի ԱԳՆ-ում։