Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող «14 ամերիկյան ռազմական բազաների», հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով ռազմական աղբյուրին։
Շաբաթ օրը ԱՄՆ-ն և Իսրայելը մի շարք հարվածներ են հասցրել իրանական թիրախներին, այդ թվում՝ Թեհրանում, ինչը վնասներ է պատճառել և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի պատճառ դարձել։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին։
«Մինչ այժմ հարվածներ են հասցվել տարածաշրջանում գտնվող 14 ամերիկյան ռազմական բազաների», հաղորդում է գործակալությունը։
Գործակալությունը նշել է, որ Միացյալ Նահանգները որոշ երկրներում ունի մեկից ավելի «բազա»։