
CBS News-ը փետրվարի 28-ին հաղորդել է, որ ԱՄՆ-ի բանակն Իրանի վրա հարձակման համար գործի է դրել USS Abraham Lincoln ավիակիրը։ Այդ հաղորդագրությունների համաձայն՝ ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության վերահսկողության տակ գտնվող տարածքում գտնվում է առնվազն 12 նավ, այդ թվում՝ 1 ավիակիր, 7 ականակիր և 3 ափամերձ մարտական նավ։
NBC News-ը, հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյաների, հաղորդել է, որ ԱՄՆ-ն Իրանի վրա միաժամանակ հարձակվում է օդից և ծովից։ Այդ հաղորդագրությունների համաձայն՝ գործողությանը մասնակցում են մեծ թվով կործանիչներ, և ԱՄՆ-ի զինված ուժերն իրենց նավերից արձակում են Tomahawk հրթիռներ։
Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելը և ԱՄՆ-ն մի շարք հարվածներ են հասցրել Իրանին։ Իրանական լրատվամիջոցները հաղորդել են երկրի ղեկավարների տների մոտ տեղի ունեցած պայթյունների մասին։ Հաղորդվել է նաև քաղաքացիական անձանց շրջանում զոհերի մասին, այդ թվում՝ երկրի հարավում 57 դպրոցականի մահվան մասին։