Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զգուշացրել է Իսրայելի և Մերձավոր Արևելքում ԱՄՆ թիրախների վրա նոր պատասխան հարձակումների մասին։
«Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի կողմից հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումները կշարունակվեն», – ասվում է հայտարարության մեջ, որը մեջբերում է «Մեհր» լրատվական գործակալությունը։