ԻՀՊԿ․ Իսրայելը սխալ հաշվարկ է արել՝ գրոհելով Իրանը

ԻՀՊԿ․ Իսրայելը սխալ հաշվարկ է արել՝ գրոհելով Իրանը

28 փետրվարի 2026 – 14:16 AMT

PanARMENIAN.Net – Իսրայելը «սխալ հաշվարկ է արել»՝ հարձակվելով Իրանի վրա, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարությունը։

Այդ մասին հայտնել է ԻՀՊԿ ներկայացուցիչներից մեկը, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Հարձակվելով Իրանի վրա՝ Իսրայելը սխալվել է հաշվարկներում», – ասել է նա:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների գործողության արդյունքում Իրանում իրավիճակը դարձել է չափազանց վտանգավոր, և ռումբերն ընկնելու են ամենուր:

Նա TruthSocial-ում հրապարակված ուղերձում նա դիմել է Իրանի ժողովրդին՝ կոչ անելով պահպանել անվտանգության կանոնները։

«Եվ վերջապես, Իրանի մեծ ու հպարտ ժողովրդին այսօր ասում եմ. ձեր ազատության ժամը մոտ է։ Մնացեք ապաստարաններում։ Մի՛ դուրս եկեք տնից։ Դրսում շատ վտանգավոր է։ Ռումբերը կընկնեն ամենուր», – ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն սկսել է լայնածավալ գործողություն Իրանի դեմ։ Նրա խոսքով՝ Իրանի գործողություններն ուղիղ սպառնում էին Միացյալ Նահանգներին, ԱՄՆ զորքերին ու արտերկրում ռազմաբազաներին։ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ, և դա ԱՄՆ-ի անփոփոխ քաղաքականությունն է։

Իսրայելն իր հերթին կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին «սպառնալիքը չեզոքացնելու նպատակով», հայտարարել է այդ երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացը: Նա նաև արտակարգ դրություն է հայտարարել երկրի ամբողջ տարածքում:Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարությունը հայտարարել է, որ առաջիկա ժամերին Իրանը պատասխան հարված կհասցնի:

Leave a Comment