IRNA լրատվականը հայտնում է՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Տիեզերական ուժերի կողմից հակառակորդի գործողություններին կոշտ պատասխան սկսելու հետ միաժամանակ, տարածաշրջանում տեղակայված ԱՄՆ-ի չորս ռազմական բազաներ ենթարկվել են իրանական բալիստիկ հրթիռների բազմակի հարվածների։
Իրանի հրթիռային հարձակումների թիրախներն են դարձել՝ Կատարում գտնվող Ալ-Ուդեյդ ավիաբազան, Քուվեյթում գտնվող Աս-Սալեմ բազան, ԱՄԷ-ում գտնվող Ալ-Զաֆրա ավիաբազան և Բահրեյնում տեղակայված ԱՄՆ Հինգերորդ նավատորմի բազան։