28 փետրվարի 2026 – 12:46 AMT
PanARMENIAN.Net – Մարտի 3-ին տեղի կունենա տարվա առաջին Լուսնի ամբողջական խավարումը, որի ընթացքում Լուսինը մոտ մեկ ժամ գտնվելու է Երկրի ստվերում և ստանալու է կարմրավուն-պղնձագույն երանգ։ Այդ մասին հայտնել է Պերմի պոլիտեխնիկական համալսարանի մամուլի ծառայությունը՝ հղում անելով բուհի աստղագիտության փորձագետ Եվգենի Բուրմիստրովին։
Լուսնի ամբողջական խավարումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Երկիրը հայտնվում է Արեգակի և Լուսնի միջև և իր ստվերն ուղղում է դեպի բնական արբանյակ։ Մասնակի խավարման դեպքում ստվերը ծածկում է լուսնային սկավառակի միայն մի հատվածը, մինչդեռ լիակատար փուլում Լուսինը ամբողջությամբ հայտնվում է ստվերում և փոխում է իր գույնը, հայտնում է Aurorаnews.am-ը:
Խավարումն անցնում է մի քանի հաջորդական փուլերով․ սկզբում Լուսինը մուտք է գործում կիսաստվերային գոտի, այնուհետև սկսվում է մասնակի փուլը, իսկ առավելագույն պահին այն ամբողջությամբ մգանում է։
Առավելագույն փուլը տևելու է 58 րոպե՝ Մոսկվայի ժամանակով 14:04-ից մինչև 15:03-ը։ Խավարման ընդհանուր տևողությունը կազմելու է մոտ հինգ ու կես ժամ։ Կարմրավուն երանգը պայմանավորված է այն հանգամանքով, որ Արեգակի լույսը, անցնելով Երկրի մթնոլորտով, ցրում է կապույտ ալիքները և հիմնականում թողնում է կարմիր սպեկտրը, որը հասնում է Լուսնին։
Խավարումն ամբողջությամբ տեսանելի է լինելու Ռուսաստանի Հեռավոր Արևելքի մի շարք շրջաններում։ Երկրի եվրոպական հատվածում, այդ թվում՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, այն դիտելի չի լինելու, քանի որ առավելագույն փուլում Լուսինը գտնվելու է հորիզոնից ներքև։ Լուսնային խավարումը դիտելու համար հատուկ պաշտպանիչ միջոցներ անհրաժեշտ չեն, քանի որ այն անվտ