28 փետրվարի 2026 – 13:15 AMT
PanARMENIAN.Net – 2025 թվականին, 2017-ի համեմատ, գիտության ոլորտի ֆինանսավորումն աճել է գրեթե երեք անգամ՝ 2.8 անգամ կամ 180 տոկոսով, ֆեյսբուքյան տեսաուղերձում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա հավելել է, որ 2021-25 թվականներին գրեթե 20 միլիարդ դրամ է տրամադրվել գիտական ոլորտի սարքեր, սարքավորումներ ձեռք բերելու համար, հայտնում է
«2017 թվականի 14.3 միլիարդի դիմաց 2025 թվականին արդեն փաստացի դարձել է 42 միլիարդ դրամ։ Գումարը ծախսվել է աշխատավարձերի բարձրացման՝ ատեստավորման միջոցով, և սարքերի, սարքավորումների ձեռքբերման վրա։
Օրինակ՝ լաբորանտի կամ ճարտարագետի աշխատավարձը նախկին 67,000-ի փոխարեն դարձել է 138,000 դրամ, այսինքն՝ կրկնակի աճել է, ավագ լաբորանտի աշխատավարձը 76,000-ից դարձել է 179,000 դրամ՝ կրկնակիից ավելի աճել է։ Կրտսեր գիտաշխատողի աշխատավարձը 85,000 դրամից դարձել է 210,000 դրամ՝ կրկնակիից ավելի աճել է։
Գլխավոր գիտաշխատողի աշխատավարձը 138,000 դրամից դարձել է 552,000 դրամ՝ քառապատկվել է։ Գիտական խմբի ղեկավարի աշխատավարձը 129,000 դրամից դարձել է 410,000 դրամ՝ ավելի քան եռապատկվել է։ Գիտական ստորաբաժանման ղեկավարի աշխատավարձը 141,000 դրամից դարձել է 477,000 դրամ՝ ավելի քան եռապատկվել է։
Երևանի պետական համալսարանի համար պետական բյուջեի միջոցներով ձեռք է բերվել սուպերհամակարգիչ, որի համար պետական բյուջեից ծախսվել է մոտ 3.7 միլիարդ դրամ»,-ասել է նա:
Վարչապետը նշել է, որ սա այն աշխատանքներն են, որոնք իրականցվել են գիտության ոլորտում, որոնց մասին շատերը պարզապես չգիտեն: