
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Հարևան երկրում խոշորամասշտաբ ռազմական գործողություններ են՝ դրանից բխող ծանր տարածաշրջանային հետևանքներով, իսկ ՀՀ անվտանգության խորհրդի և քաղաքական վերնախավի ներկայացուցիչները սելֆիների ու անհոգ նկարների շարքեր են անում՝ քարոզարշավի մեջ են:
Դեռ չեմ խոսում, որ խոսքը բարեկամ երկրի և Հայաստանի «հարավային դարպասի» մասին է:
«Թիթեռնիկային» քաղաքականության հետևանքներն էլ հայ ժողովուրդն ու Հայաստանն են զգալու»։
Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան