Միլանում տրամվայը դուրս է եկել գծերից և բախվել շենքի. կան զոհեր և վիրավորներ

Միլանում տրամվայի գծից դուրս գալու հետևանքով զոհվել է երկու մարդ, վիրավորվել՝ առնվազն 40-ը, որոնցից մի քանիսը ծանր վիճակում են։ Այս մասին հայտնել է «Corriere della Sera»-ն:

Ոստիկանությունն ու փրկարարներն աշխատում են դեպքի վայրում։ Դատախազությունը հետաքննություն է սկսել՝ մարդասպանության դեպքի առթիվ։ Վթարի հնարավոր տարբերակներից է այն, որ վարորդը, որը չի կարողացել կանգ առնել վերջին կանգառում, վատառողջ է եղել։ Նա թեթև վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Նախնական հաղորդագրություններում նշվում է, որ տրանսպորտային միջոցն ընթանում էր մեծ արագությամբ։

Գծերից դուրս գալուց հետո տրամվայը բախվել է շենքին, վրաերթի ենթարկելով հետիոտներին։

Leave a Comment