
Նորիկի հայտնած տեղեկությունն իրականում Նիկոլի կողմից թելադրված խիստ ընդգծված քաղաքական քայլի մասին է, որ կրկին պայմանավորված է գալիք ընտրություններով. Նիկոլին հանգիստ չի տալիս Դավիթ Համբարձումյանի գործոնը, որն ունի իրական հեղինակություն ու կարող է առնվազը Մասիսում ջախջախել ՔՊ-ին. հալածանքները միայն ավելացրել են նրա հանրային վարկանիշը, ու քանի որ իշխանությունները հասկանում են, որ գաղափարական կամ հեղինակության դաշտում մրցակցելը բարդ կլինի, ուստի գործի է դրվում ֆինանսավարչական ռեսուրսը. մարդկանց կաշառելու ճանապարհով են ուզում ձայն կորզել ընտրություններում: Ըստ երևույթին, գաղտնի ուսումնասիրություններ են արել քաղաքում ու պազել, որ Համբարձումյանի ռեյտինգն իսկապես շատ բարձր է, և քաղաքի բնակիչները, առհասարակ, առավելապես ունեն ընդդիմադիր հայացքներ, ուստի որոշել են «կուպիտ» անել մասիսցիներին ու նրանց նիկոլական սարքել, որպեսզի հնարավորինս կառավարելի դարնձեն Մասիսից բխող վտանգը:
Նիկոլին ինչ-որ մեկը հուշել է, թե քաղաքականության մեջ ամենագլխավորը փողն է: Դա գուցե ճիշտ է առանձին վերցրած երկրներում, բայց աղետյալ Հայաստանի դեպքում փողի դերը գերագնահտված է. մարդիկ հասկացել են ով ով է, ուստի փողի դերը տվյալ դեպքում խիստ գերագնահատված է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: