«Իսրայելում ԱՄՆ դեսպանը կոչ է արել աշխատակիցներին անհապաղ լքել երկիրը»․ #NYT

«Իսրայելում ԱՄՆ դեսպանը կոչ է արել աշխատակիցներին անհապաղ լքել երկիրը»․ #NYT

Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին կոչ է արել Երուսաղեմում գտնվող դեսպանատան աշխատակիցներին անհապաղ լքել երկիրը՝ ելնելով անվտանգության հետ կապված մտահոգություններից, գրում է New York Times-ը։

Աշխատակիցներին ուղարկված էլեկտրոնային նամակում Հաքաբին գրել է, որ նրանք, ովքեր ցանկանում են հեռանալ, «պետք է դա անեն այսօր» և խորհուրդ է տվել նրանց հնարավորինս շուտ ամրագրել թռիչքների տոմսերը:

Դեսպանատունն անցել է «թույլատրված ելքի» ռեժիմի, ինչը թույլ է տալիս երկրորդական անձնակազմին և նրանց ընտանիքների անդամներին լքել երկիրը պետական միջոցների հաշվին, գրել է նա՝ հավելելով, որ այդ որոշումն ընդունվել է «նախազգուշական նկատառումներից ելնելով»՝ Պետդեպարտամենտի հետ խորհրդակցելուց հետո:

«Խուճապի մատնվելու կարիք չկա»,- նշել է Հաքաբին՝ շարունակելով, որ կարևոր է մեկնել «որքան հնարավոր է շուտ»:

Leave a Comment