Սա իրական դատավարություն չէ, այլ քաղաքական շոու՝ նախատեսված ներքին լսարանի համար․ Ռուբեն Վարդանյանի որդի



Tert.am-ը գրում է.


Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը որոշել է չբողոքարկել ադրբեջանական դատարանի սահմանած 20 տարվա ազատազրկման դատավճիռը: Այս մասին FRANCE 24-ի հետ զրույցում խոսել է նրա որդին՝ Դավիթ Վարդանյանը:



Դավիթ Վարդանյանի խոսքով՝ բողոքարկումից հրաժարվելը պայմանավորված է դատարանի կանխակալ դիրքորոշմամբ։

«Սա իրական դատավարություն չէ, այլ քաղաքական շոու՝ նախատեսված ներքին լսարանի համար: Քաղաքացիական անձին ռազմական տրիբունալով դատելը հակասում է միջազգային բոլոր նորմերին»,- նշել է նա՝ հավելելով, որ միջազգային փաստաբաններին 2,5 տարի շարունակ թույլ չեն տվել տեսակցել հորը:


Անդրադառնալով Իլհամ Ալիևի կողմից հնչեցված «Նյուրնբերգյան դատավարության» հետ համեմատություններին՝ Դավիթ Վարդանյանը դրանք որակել է անհիմն և վտանգավոր:

Չնայած 860-օրյա անազատությանը՝ Ռուբեն Վարդանյանը լավատես է։

«Նա հորդորում է մեզ բոլորիս չտրվել վախին և պայքարել հանուն արդարության՝ չնայած այն ամենին, ինչ տեղի է ունենում: Նա ոչ մեկի դեմ քինախնդրություն չունի»-, հավելել է Դավիթ Վարդանյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment