Գործող իշխանությունն այնքան նեղն է ընկել, որ մտածել է հերթական մանիպուլյացիան․ յուրայինների ու պաշտոնյաների հետ կազմակերպում է իբր պատահական հարցախույզներ, որպեսզի կարծիք ձևավորի հասարակության շրջանում՝ համոզելով, որ ամեն ինչ կարգին է և ժողովուրդը սիրում է Նիկոլ Փաշինյանին։
Այս համատեքստում, իշխանական շահերն սպասարկող լրատվամիջոցներից մեկը հարցախույզ է կազմակերպել փողոցում, որի ժամանակ, իբր շատ պատահական, հարց է ուղղել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ֆինանսաբյուջետային վարչության պետ Վարդան Պետրոսյանին։
Նա, առանց ներկայացնելու իր պաշտոնը, սկսել է գովել գործող իշխանության բռնած քաղաքականությունն ու հայտարարել է, որ ընտրելու է Նիկոլ Փաշինյանին։
Դիցուկ, լրագրողն եղել է սկսնակ և անմիջապես չի ճանաչել այս պաշտոնյային, իսկ եթե անգամ ճանաչել է, ապա գուցե հարցն ուղղելով նրան, չի իմացել, որ իրավական առումով ՆԳՆ պաշտոնյան իրավունք չունի հայտնել քաղաքական տեսակետ։
Իսկ պաշտոնյան ինքը, չգիտե՞ր, որ այդ պահին իր արտահայտած տեսակետը կարող է դիտարկվել որպես պաշտոնի չարաշահում, իր կարծիքով ազդելու և ճնշում գործադրելու միջոց։
Այս հարցի պարզաբանման ակնկալիքով, NEWSPRESS.am-ը փորձեց կապ հաստատել ՆԳՆ խոսնակի հետ, սակայն վերջինս անհասանելի էր։
Իհարկե, մենք դեռ կսպասենք, թե ինչպես կարջագանքեն ՆԳՆ-ից, սակայն, հաշվի առնելով մի շարք իրավական նորմեր, չենք կարող չասել, որ այս պաշտոնյանի կողմից արվածը անօրինական է։
Հարկ է նշել, որ իրավական պարտադիր նորմ չկա, որ փողոցում կարծիք հայտնելիս պարտադիր նա ներկայանար։ Սակայն, եթե նա չի ներկայանում, բայց ակնհայտ է, որ պաշտոնյա է և արտահայտվում է քաղաքական հարցում, կարող է առաջանալ էթիկական խնդիր։
Գործում են Ընտրական օրենսգիրք, Քաղաքացիական ծառայության մասին օրենք, որտեղ ամրագրված նորմերը պահանջում են, որ պետական ծառայողները՝
-
չօգտագործեն իրենց ծառայողական դիրքը նախընտրական քարոզչության համար,
-
չստեղծեն վարչական ճնշման կամ ազդեցության միջավայր,
-
պահպանեն քաղաքական չեզոքություն
Եթե տվյալ անձը հարցազրույց է տալիս որպես «ֆինանսաբյուջետային վարչության պետ» և հստակ ասում է, որ ընտրելու է գործող իշխանության թեկնածուին, դա կարող է գնահատվել որպես քաղաքական դիրքորոշման հրապարակային արտահայտում պաշտոնական դիրքով։
Իհարկե, եթե նա պարզապես փողոցում, առանց պաշտոնը հիշատակելու, ասում է իր ընտրության մասին՝ իրավական խախտում կարող է չլինել, բայց այստեղ կա երկրորդ շերտը՝ իրական ազդեցության հարցը։
Եթե նա այդ պահին անգամ օրենք չի խախտում, քանի որ չի ներկայացել ի պաշտոնե, ապա դա չի նշանակում, որ նրան չեն ճանաչում ու չեն ընկալում որպես ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյա։ ՈՒ այս դեպքում նման պաշտոն զբաղեցնող անձի խոսքը․
-
կարող է ընկալվել որպես ուղերձ ենթականերին,
-
կարող է ստեղծել «ցանկալի ընտրության» մասին մթնոլորտ,
-
կարող է դիտվել որպես ոչ ուղղակի ազդեցություն վարչական համակարգի ներսում։
Օրենքը արգելում է ուղղակի վարչական ռեսուրսի օգտագործումը, բայց «անուղղակի ազդեցության» հարցը հիմնականում էթիկական և վարչական մշակույթի խնդիր է։
Միևնույն ժամանակ, Ընտրական օրենսգիրք-ը սահմանում է, որ
Հարկ է ընդգծել նաև, որ նման իրավիճակում համապատասխան ընթացակարգով կարող է քննություն սկսվել (օրինակ՝ ծառայողական վարույթի կամ ԿԸՀ-ի մակարդակով)։
Անգամ, եթե խոսքը քաղաքացիական ծառայողի մասին է, կիրառվում է Քաղաքացիական ծառայության մասին օրենք-ը՝ ծառայողական (կարգապահական) վարույթ սկսելու համար։
Ի դեպ, նման դեպքերում, որպես պատիժ սահմանվում է
Իսկ եթե ՆԳՆ այս ամենը թողնի անհետաևք, ապա կարելի է մտածել նաև, որ ՆԳ Նախարարը ողջունում ու խրախուսում է իր քթի տակ տեղի ունեցող այս անօրինական քայլը։
Արմինե Մկրտումյան
