27 փետրվարի 2026 – 12:10 AMT
PanARMENIAN.Net – Փետրվարի 27-ին ժամը 9:50-ի դրությամբ, Վանաձոր-Ալավերդի ճանապարհը և Մեղրիի լեռնանցքից մինչև Քաջարան ճանապարհը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Ջերմուկի խաչմերուկից մինչև Գորայք ճանապարհահատվածում գրանցվել է սաստիկ բուք և ցածր տեսանելիություն, տեղեկացրել է Ճանապարհային դեպարտամենտը։
Վարորդներին հորդորում են տվյալ հատվածով երթևեկել բացառապես խիստ անհրաժեշտության դեպքում։
Փրկարար ծառայությունը հայտնել է, որ փետրվարի 27-ի 08:00-ի դրությամբ փակ են եղել Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները։
Գյումրի-Բավրա ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Մաստարա-Լանջիկ, Նորավան-Կապան ավտոճանապարհները, ինչպես նաև Կարբի գյուղից դեպի Սպիտակի ոլորաններ ձգվող հատվածը փակ են կցորդով բեռնատարների համար։
Սիսիան-«Զանգեր» և «Լծենի սար» անվամբ հատվածները դժվարանցանելի են կցորդով բեռնատարների համար։
Լոռու մարզում, ինչպես նաև Թալինի և Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղացել։
Բերդ-Ճամբարակ ճանապարհին մառախուղ է:
Շիրակի և Գեղարքունիքի մարզերի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված փետրվարի 27-28-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Փետրվարի 27-28-ին ամբողջ հանրապետությունում տեղումները կլինեն ձյան տեսքով, առանձին հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի տեսքով, առանձին վայրերում՝ առատ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 27-28-ին աստիճանաբար կնվազի 8-12 աստիճանով: Փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը և առավոտյան հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։