Ծովազարդի դպրոցում 14-ամյա տղան հարվածել է համադասարանցու դեմքին՝ կոտրելով քիթը


Հասարակություն


Փետրվարի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Տեղեկություններ են ստացվել, որ Ծովազարդ բնակավայրի միջնակարգ դպրոցում դասամիջոցի ժամանակ 14-ամյա Ա․ Խ․-ն բռունցքով հարվածել է 14-ամյա Հ․ Դ․-ի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Գավառի բաժնում տեղեկություն է ստացվել նաև, որ Հ․ Դ․-ն «Քթի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։

Պարեկները պարզել են, որ նույն օրը ժամը 10։00-ի սահմաններում Ա․ Խ․-ն նշված դպրոցում դասամիջոցի ժամանակ բռունցքով հարվածել է իր համադասարանցի Հ․ Դ․-ի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք։


Leave a Comment