Երևանում միջինացված ցուցանիշը պետք է լինի 23 ժամ, և այս պահին տարվա կտրվածքով այն արդեն կազմում է 23,12 ժամ, ասել է Ղալամքարյանը

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. «Վեոլիա Ջուրը» չունի պարտավորություն 24-ժամյա ջրամատակարարում ապահովելու՝ համաձայն իր պայմանագրի։
Այս մասին CivilNet-ին տված հարցազրույցում հայտնել է Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը։
«Կա թյուրըմբռնում, որ պարտավոր է ապահովել, բայց չկա նման բան պայմանագրում», – նշել է Ղալամքարյանը։
Նրա խոսքով՝ ընկերությունը պետք է ձգտի 24-ժամյա ջրամատակարարման, և այդ թվերը տարեցտարի աճում են։
Ջրային կոմիտեի նախագահի տեղեկացմամբ՝ Երևանում միջինացված ցուցանիշը պետք է լինի 23 ժամ, և այս պահին տարվա կտրվածքով այն արդեն կազմում է 23,12 ժամ։