Ժնևում վերսկսվել են Իրան-ԱՄՆ բանակցությունները – Armenia Today

Իրանը և ԱՄՆ-ը Ժնև քաղաքում վերսկսել են միջուկային բանակցությունների երրորդ փուլը, հայտնում է Mehr-ը։

«Իրանի և ԱՄՆ-ի բանակցողները վերսկսել են աշխատանքները Ժնևում միջուկային ծրագրի բանակցությունների երրորդ փուլի շուրջ», – գրում է գործակալությունը։

Ըստ լրատվամիջոցների՝ բանակցությունները դադարեցվել էին, մինչ կողմերը խորհրդակցում էին իրենց համապատասխան մայրաքաղաքների հետ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ թույլ չի տա Իրանին ձեռք բերել միջուկային զենք։ Նա նաև պնդել է, որ դեռևս Թեհրանից երաշխիքներ չի ստացել, որ չունի նման զենք ձեռք բերելու մտադրություն։

Leave a Comment