Ռուսաստանը քրեականացնում է խորհրդային ժողովրդի ցեղասպանության ժխտումը – Armenia Today

ՌԴ Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է խորհրդային ժողովրդի ցեղասպանության ժխտման համար պատասխանատվություն նախատեսող օրինագիծը, հայտնում է Интерфакс-ը։

Պատասխանատվութուն է սահմանվել նաև զոհերի հիշատակը վիրավորելու համար։ Փոփոխությունները կվերաբերեն ՌԴ Քրեական օրենսգրքի 243.4 և 354.1 հոդվածներին։ Պատասխանատվություն է սահմանվելու զոհերի գերեզմանների ոչնչացման և պղծման, ինչպես նաև ցեղասպանության փաստի հրապարակային ժխտման համար։

Առաջարկվող պատժամիջոցները ներառում են 2-ից 5 մլն ռուբլու չափով տուգանք, մինչև 480 ժամ պարտադիր աշխատանք, հարկադիր աշխատանք կամ մինչև 5 տարի ազատազրկում։

Օրինագծի հեղինակները նախաձեռնության անհրաժեշտությունը հիմնավորում են պատմության կեղծման և նացիստական գաղափարախոսության արդարացման փորձերի աճով։ Նրանց խոսքով՝ պատմության խեղաթյուրումը «երկիրը և սերունդների կապը քայքայող զենք է»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025-ի մարտին հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում չի մտնում։

2025 թվականի հոկտեմբերի 22-ին նա Ազգային ժողովում նշել էր, որ Թուրքիայի և Ադրբեջանի մասին հայերի պատկերացումները ձևավորվել են խորհրդային իշխանության ազդեցությամբ։ Փաշինյանը կոչ էր արել «ազատվել» այդ պատկերացումներից, «պատմությունից դասեր քաղել» և փոխել աշխարհայացքը։

Կարդացեք նաև՝ 

Հայաստանի իշխանությունները ժխտում են Հայոց ցեղասպանությունը․ Հայկ Դեմոյան
Ականատեսների հուշեր և փաստեր. Հայոց ցեղասպանության մասին գրքերի ընտրանի
Դիվանագիտության և հիշողության միջև. ինչպե՞ս է Հայաստանի արտաքին քաղաքականությունը հասել Ցեղասպանության միջազգային ճանաչմանը
Ուրուգվայից մինչև ԱՄՆ. Հայոց ցեղասպանության ճանաչման ուղին.

Leave a Comment