Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնագիր է ստորագրել, որի ընթացքում ասել է, որ թե՛ հայ-լեհական հարաբերությունները, թե՛ իրենց անձնական հարաբերություններն ընկերություն են, և դա առանց նախապայմանի է․
«Լեհաստանում շատ ենք գնահատում հայերին։ Ուզում եմ մատնանշել քո (խմբ. Նիկոլ Փաշինյանի) աշխատանքը։ Ես գիտեմ՝ որքան ջանք է գործադրվել քաղաքական այդ իրականությունը ձևակերպելու ճանապարհին»,-ասել է Լեհաստանի վարչապետը։
