
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն Միութենական պետության Գերագույն պետական խորհրդի նիստ են անցկացնում, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։ Հանդիպումը տեղի է ունենում Կրեմլի Ալեքսանդրյան դահլիճում։
Սպասվում է, որ Ռուսաստանի և Բելառուսի ղեկավարները կքննարկեն երկու երկրների համատեղ աշխատանքի ընթացը 2024-2026 թվականների Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի դրույթների իրականացման հիմնական ուղղություններով և կքննարկեն 2027-2029 թվականների համար նոր հիմնական ուղղությունների մշակումը։