Ուկրաինայի զինված ուժերն սկսել են Օդեսայի մարզը պատրաստել շրջանաձև պաշտպանության համար։ Այս մասին հայտարարել է ուկրաինական «Օդեսա» օպերատիվ-մարտավարական խմբի ղեկավար Դենիս Նոսիկովը։
Նրա խոսքով՝ ներկայումս ակտիվ աշխատանքներ են տարվում ինչպես Օդեսա քաղաքի, այնպես էլ ամբողջ մարզի ամրացման ուղղությամբ։ Տարածաշրջանում կառուցվում են հակատանկային խրամատներ, ինչպես նաև ականապատ դաշտեր և այլ ինժեներական խոչընդոտներ, որոնք, ենթադրաբար, կխոչընդոտեն ռուսական զորքերի հնարավոր առաջխաղացումը։
Հազարավոր տեղացի բնակիչներ, այդ թվում՝ ուսանողներ, հաշմանդամություն ունեցող անձինք և թոշակառուներ, հավաքագրվել են պաշտպանական ամրաշինությունների կառուցմանը օգնելու համար։ Ավելին, ուկրաինացի զինվորականները քաղաքացիներին վարժեցնում են մարտական գործողություններին պատրաստ լինելու համար:
Նոսիկովը նշել է, որ նախատեսվում է պահեստազորային ստորաբաժանումներ ստեղծել զինվորական ծառայության համար Օդեսայի բնակիչներից։