Հունգարիայի վարչապետը բաց նամակ է հղել Զելենսկուն

Հունգարիայի վարչապետը բաց նամակ է հղել Զելենսկուն

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը բաց նամակ է հղել Վոլոդիմիր Զելենսկուն՝ պահանջելով անհապաղ վերականգնել Ուկրաինայի տարածքով անցնող «Դրուժբա» նավթամուղի աշխատանքը։ Սա, ռուսական նավթի հիմնական մատակարարման ուղին է դեպի Հունգարիա և Սլովակիա։

Օրբանի խոսքով՝ Զելենսկին «արդեն չորս տարի շարունակ անտեսում է ինքնիշխան հունգարական կառավարության դիրքորոշումը» և փորձում է Բուդապեշտին ներքաշել ռուս-ուկրաինական հակամարտության մեջ՝ Բրյուսելի և հունգարական ընդդիմության աջակցությամբ։

«Մենք ափսոսում ենք ուկրաինացի ժողովրդին, բայց մենք չենք ցանկանում մասնակցել պատերազմին։ Մենք չենք ցանկանում ֆինանսավորել ռազմական գործողությունները և չենք ցանկանում ավելի շատ վճարել էներգիայի համար։ Կոչ եմ անում Ձեզ անհապաղ բացել «Դրուժբա» նավթամուղը և հրաժարվել Հունգարիայի էներգետիկ անվտանգության դեմ հետագա հարձակումներից», — ասված է Հունգարիայի վարչապետի նամակում։

Նախօրեին Օրբանը հայտարարել էր, որ Կիևը Հունգարիայի համար կազմակերպել է «նավթային շրջափակում»՝ դիտավորյալ ձգձգելով «Դրուժբա» նավթամուղի աշխատանքի վերականգնումը, և որոշումը որակել է որպես քաղաքական։

 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment