Արփոն քաղզքացիներին դրել է լրիվ հիմարի տեղ



Հարցին՝ ինչի՞ վրա է ձեր հույսը, երբ պնդում եք, թե սահնանադրական մեծամասնություն եք մտադիր կազմել, Դավոյան Արփոն պատասխանել է՝ ասելով, որ մտադիր են իրենց արածն ամեն օր ցույց տալ, քարոզարշավ են անելու ու քաղաքացիների հետ խոսելու նորից, ասելու, թե ինչու է պետք, որ քաղաքացիները ՔՊ-ի օգտին քվերակեն:

Արփոն քաղզքացիներին դրել է լրիվ հիմարի տեղ, փաստորեն. որևէ նորմալ մարդ կարիք ունի՞,որ Արփոն իրեն ասի կամ ցույց տա այն ամենը, ինչ որ ՔՊ-ն արել է այս տարիներին: Արփոն պետք չունի՝ դռնեդուռ ընկնելու ու քարոզելու, քանզի այս դեպքում Արփոյի փոխարեն Նիկոլի գործերն են խոսելու, իսկ դրանք մի բանի մասին են գուժում՝ ՔՊ-ի պարտության, քանի որ չկա գեթ մեկ բան, որ քաղաքացուն կարող է ստիպել ՔՊ-ին ձայն տալ ու Նիկոլին էլի վերարտադրել. Արցախի հայաթափումից՝ սոցիալական տապալված քաղաքականութուն ու այդ տապալումը քողարկելուն միտված ցինիկ փորձեր հուշում են, որ եթե այս անգամ էլ մարդիկ հանկարծ Նիկոլին ընտրեն, հաջորդ էտապում Ալլահշուքյուրն է հանգրվանելու Երևանում՝ դառնալով այս հողի սեփականտերը, ինչի մասին ունեցած իրենց ծրագրերը չեն թաքցնում ուղղախոս ադրբեջանցիները:

Ճիշտ կողմնորոշվելու համար մարդիկ պետք է մի բան անեն՝ իրենց շրջապատող ներկայիս իրականությունը մինչև 2018-ը եղածի հետ համեմատեն: Ցանկացած անաչառ համեմատություն ու դրանից արվելիք ճիշտ եզրահանգում ոչ մի շանս չի կարող թողնել ՔՊ-ականներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment