Ողբերգական դեպք՝ Երևանում. Կոմիտասի «Երևան Սիթիի» մոտ տղամարդու դի է հայտնաբերվել

Շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է քաղաքացու մահը

Ողբերգական դեպք՝ Երևանում. Կոմիտասի «Երևան Սիթիի» մոտ տղամարդու դի է հայտնաբերվել


ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։


Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 12:40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կոմիտաս 55 հասցեի դիմաց՝ «Երևան Սիթի»-ի հարևանությամբ, տղամարդու դի կա։


Ինչպես տեղեկացնում է կայքը, դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը։


Տեղում ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է քաղաքացու մահը։


Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ՔԿ-ի Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։


Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։


Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։


Ինչպես տեղեկացնում է աղբյուրը,  Արաբկիրի ոստիկանները ու պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 86-ամյա Պ. Վ.-ն է, ով գիտակցությունը կորցրել է, ընկել գետնին, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։


 


Leave a Comment