Սա նշանակում է մի բան՝ Նիկոլը չի ցանկանում ընտրություներից առաջ գցել մարդկանց տրամադրությունը՝ հասկանալով, որ միայն թոշակների որոշակի բարձրացումը չի կարող ցանկալի չափով դրական էֆեկտ ապահովել: Ելնելով քաղաքական նպատակահարմարությունից՝ ստիպել են «Վեոլիային» մարդկանց «ակաջներից լապշա չկախել»:
ՔՊ-ում, փատորեն, խուճապ է. հասկանում են, որ որքան էլ ճոռոմաբանեն ու հայտարարեն, թե մտադիր են սահմանադրական մեծամասնություն ունենալ ԱԺ-ում, դա իրենց չի փրկելու, քանի որ ժողովուրդը խորը հիասթափության մեջ է հայտնվել ու մտադիր չէ Նիկոլին վերարտադրել: Ընդ որում՝ այնքան աղետալի է իրավիճակը, որ հասկացել են՝ անգամ Արևմուտքի բացահայտ աջակցության պարագայում, եթե ոչինչ չփոխվի, չեն կարողանալու համոզիչ կերպով թվանկարչությամբ զբաղվել. մի բան է ասենք 35%-ը 50+1 դարձնելը, մեկ այլ բան 10-15%-ով ինչ-որ ֆոկուս անելը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: