
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության քրեական դատարանում Ամենայն հայոց կաթողիկոսի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և եղբորորդու՝ Համբարձում Ներսիսյանի գործով դատական նիստի ընթացքում ներկայացվել են տեսանյութեր, որոնք դրված են գործի հիմքում։
Գևորգ և Համբարձում Ներսիսյանների պաշտպան, փաստաբան Էմին Խաչատրյանը հայտնել է, որ Գևորգ Ներսիսյանի բժշկական փաստաթղթերը ներկայացվել են դատարանին և լրացուցիչ հետազոտության անհրաժեշտություն կա։
Փաստաբանը դատարանից հավելյալ ժամանակ է խնդրել իր պաշտպանյալների հարցաքննություններին պատրաստվելու համար։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 23-ին 16:00-ին:
Հիշեցնենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը և որդին՝ Համբարձում Ներսիսյանը, ձերբակալվել էին Վաղարշապատում՝ «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանի հայտարարության հիման վրա, թե իբր փորձել են խոչընդոտել նախընտրական քարոզչությունը։ Նրանց նկատմամբ կիրառվել է կալանք, այնուհետև փոխվել է խափանման միջոցը՝ կիրառվել է տնային կալանք։