Aurora News | Լուրերը մեկ տողով. Նոր նշանակումներ ՍԱՏՄ-ում, օդի ջերմաստիճանի անկում, Թուրքիայում կործանվել է F-16 կործանիչ

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային:

• Վարչապետի որոշմամբ կատարվել են նոր նշանակումներ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում։

• Սպասվում է օդի ջերմաստիճանի անկում, մասնագետները զգուշացնում են շնչառական վարակների աճի մասին և հորդորում պահպանել կանխարգելիչ կանոնները։

• ԵՄ-ի ռազմականացման և Ռուսաստանի հետ հնարավոր երկարատև դիմակայության մասին հայտարարություն է հնչել Հունգարիայից։

• Իրանի նախագահը պատրաստակամություն է հայտնել երկխոսել բողոքի ակցիաներ իրականացնող ուսանողների հետ, իսկ իրանցի խորհրդարանականը կոչ է արել ԱՄՆ-ին դուրս բերել ռազմանավերը տարածաշրջանից։

• Եվրոհանձնաժողովը ֆինանսավորում է հատկացրել Լեհաստանի և Մերձբալթյան երկրների էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանությանը, Լեհաստանը նախատեսում է մեծացնել բանակի թվաքանակը։

• Ավստրալիան նախատեսում է տարհանել Մերձավոր Արևելքում գտնվող դիվանագետների ընտանիքները:

•Վրաստանը երկարաձգել է Ուկրաինայի քաղաքացիների առանց վիզայի կեցության ժամկետը:

• Թուրքիայում կործանվել է F-16 կործանիչ՝ օդաչուի զոհմամբ։

Leave a Comment