
Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես ընտրատեղամասերում, որպես վստահված անձ ու հանձնաժողովի անդամ շատ եմ տեսել, թե ինչքան սիրելի են դառնում օրվա իշխանությունների համար տատիկ-պապիկները, թաղամասի հաշմանդամները, մտավոր հետամնացները, թե ինչպես են նրանց շալակած բերում ընտրատեղամաս, ինչ հարգանքի ու պատվի են արժանանում այդ մարդիկ այդ «տոնական օրը», որի անունն է ընտրություն: Ես նույնիսկ չգիտեի, որ մեր թաղամասում այդքան հաշմանդամներ կան, որովհետև մնացած օրերին նրանք հնարավորություն չունեն տնից դուրս գալու և գամված են իրենց տներում: Այնպես որ զարմանալու ու զայրանալու տեղ չկա, սրանք էլ բացառություն չեն:
Միակ ցանկությունս է, որ այդ մարդիկ ամեն օր արժանանան օրվա իշխանությունների հոգածությանն ու արժանապատիվ կյանքով ապրեն…»: